Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սպանություններ և փախստականներ: Իսկ ո՞վ և ե՞րբ կվերադարձնի Հայերին իրենց երկիրը

Օգոստոս 20,2015 10:29

Ներկայիս օրերին անդադար քննարկվում է Մերձավոր Արևելքի բնակչության ճակատագիրը, որը կատաղության ալիք է բարձրացրել տարբեր մահմեդական մոլեռանդ ուժերի մոտ: Չնայած վերջերս տեղի ունեցած ցեղասպանության 100-ամյակի հիշատակման միջոցառումներին, բոլորովին անուշադրության է մատնված մի հիմնարար պատմական փաստ, որը կապված է հայերի կորցված հսկայական տարածքների հետ, որոնք պատմականորեն բնակեցված են եղել հայերով, ովքեր լինելով պատմականորեն քրիստոնյա ժողովուրդ, հազարամյակներ ապրել են ներկայիս Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի, ինչպես նաև Քուրդիստանի տարածքներում և վերացվել են դաժան միջոցներով: Երկիրը, որտեղ ինչ-որ ժամանակ ապրել են հայերը, և որտեղ ծաղկել է նրանց մշակույթը, օկուպացվել է բռնակալների կողմից, և այն հայերը, ովքեր չմահացան կամ չտեղափոխվեցին այլ տարածքներ, կենդանի մնացին հենց այնպես՝ ձուլվելով և ապաազգայնացվելով:

Պատմական սիմվոլիկ զուգահեռ է հայ և սլովակ ժողովուրդների միջև այն, որ երկուսի ազգային զինանշաններում էլ պատկերված են լեռներ, որոնք ներկայումս չեն գտնվում իրենց տիրապետության տակ` սլովակների Մատրան և հայերի Արարատը: Երկու դեպքում էլ խոսքը գնում է ժողովուրդներին պատկանող պատմական տարածքների մասին, որոնք գրավված են եղել բռնակալների կողմից՝ չհաշված նրանց ողջ կյանքի ընթացքում տեղի ունեցած զանազան բռնությունները և բռնի ձուլման երևույթները: Նույն կերպ, ինչպես ներկայիս Սլովակիան է ծվարել պատմական սլովակական տարածքների միայն մի հատվածին, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը միայն մի փոքր հատվածն է հայ ժողովրդի պատմական տարածքներից: Կարևոր պատմական փաստ է այն, որ հենց Սլովակիան է եղել առաջին հանրապետությունն աշխարհում, որը պաշտոնապես քրեականացրել է հայերի ցեղասպանության ժխտումը, հավասարեցնելով այն հրեաների հոլոքոստի ժխտման հետ:

Պատմական փաստերի ճանաչումը ոչ միայն անցյալի և ներկայի արդարացի գնահատման համար կարևոր հիմք է, այլև, գլխավորապես՝ ապագայի համար դասեր քաղելու հիմքն է հանդիսանում: Ակնհայտ է, որ եթե Եվրոպան և ողջ հյուսիսային Եվրասիան ցանկանում են լուծել ներկայիս ՝ փախստականների և Մերձավոր Արևելքի ճգնաժամը, ապա պետք է վերադառնան ամբողջական խնդրի արմատներին, որին իրենց ճակատագրով կապված են հայերը: Հայոց պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես եկվորներն աստիճանաբար գերիշխեցին հայոց երկրին և ի վերջո հայերին իրենց սեփական երկրից արտաքսեցին, իսկ վատագույն դրսևորումներում եղավ այն, որ ապաազգայնացրեցին կամ սպանեցին մնացածին:

Իսկ ո՞վ և ե՞րբ կվերադարձնի Հայերին իրենց երկիրը:

Yozef

Յոզեֆ Բաչա,
KDK Կենտրոնի նախագահ,
Բրատիսլավա,
Սլովակիա

Հ.Գ. Դանուբ գետի բրատիսլավյան ափին կանգնեցված է գեղեցիկ հայկական խաչքար՝ հայկական քրիստոնեական մշակույթի տիպիկ խորհրդանիշ: Բյուրավոր, հազարապատիկ այսպիսի խաչքարեր կանգնած են եղել ներկայիս Ադրբեջանի, Թուրքիայի, Սիրիայի կամ Իրաքի տարածքներում, որտեղ պատմականորեն ապրել են հայերը և որտեղից նրանց արտաքսել կամ սպանդի են ենթարկել նաև այն ժողովուրդները, ովքեր այսօր աշխարհի առաջ ներկայացվում են որպես նույնատիպ բռնության զոհեր:

 

(լուսանկարը՝ հեղինակի արխիվից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31