Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Օգոստոս 31,2015 19:22

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:

Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են “իմ դպրոցը”:

Սիրելի ուսանողներ, մեկնարկում է նոր ուսումնական տարին: Կրթության ու գիտելիքի հանդեպ պետք է լինեք պահանջատեր, օգտագործեք ձեր լավագույն տարիները` որակյալ կրթություն ստանալու, բարձրակարգ մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար: Ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերներ է ներկայացնում մասնագիտական կրթությանը, և մեր կողմից իրականացվող  գործընթացները միտված են մրցունակ և որակյալ մասնագետների պատրաստմանը: Վստահ եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի կրթության և գիտելիքի վերաարժևորման տարի:

Սիրելի մանկավարժներ, դասախոսներ, ոլորտի ներկայացուցիչներ, կրթության համակարգում ներկայիս իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է մեր միասնական ու  հետևողական աշխատանքով: Նոր ուսումնական տարին սկսենք աշխատանքային նոր լիցքերով ու եռանդով: Համատեղ ջանքերով կրթական համակարգը դարձնենք առավել կատարյալ, որակյալ ու մրցունակ: Մեզանից պահանջվում է լինել  պատասխանատու և զգոն, քանզի մեր աշխատանքի արդյունքը վաղվա մեր կիրթ ու բանիմաց երիտասարդն է, մեր երկրի հենասյունը,  մեր պետության զարգացման ու հզորացման գրավականը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ:

Լավագույն ցանկություններով`   ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31