Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհավորել է ապագա ճարտարապետներին և շինարարներին

Սեպտեմբեր 01,2015 11:35

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը այցելել է Մանուկ Աբեղյանի անվան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հենակետային ավագ դպրոց, շնորհավորել դպրոցի սաներին՝ մաղթելով հաջողություններ իրենց ընտրած մասնագիտություններում:

Տասնամյակների պատմություն ունեցող դպրոցում տոնական տրամադրությամբ համակված՝ արդեն իսկ ճարտարապետի, շինարարի և դիզայների մասնագիտություններ ընտրած պատանիներն ու աղջիկները, նրանց ծնողները, ուսուցչական կազմը, քաղաքաշինության նախարարության պատվիրակության և ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանիի մասնակցությամբ հանդիսավորությամբ նշել են գիտելիքի օրը:

Narek_Sargsyan_2 Narek_Sargsyan_1

Դիմելով ապագա ճարտարապետներին և շինարարներին՝ նախարարը հիշեցրել է հռոմեական կայսրության ճարտարապետ Վիտրուվիի պատգամը՝ «Կառուցեք գեղեցիկ, հուսալի և օգտակար: Գեղեցկության մեջ կասկած չկա՝ նայեք ինքներդ ձեզ և կառուցեք ինչպիսին դուք եք, հուսալիության մեջ նույնպես՝ նայեք ձեր ծնողներին և եղեք այնպիսին, ինչպես նրանք են ձեր նկատմամբ, ինչ վերաբերում է օգտակարությանը , ապա դա ձեր առջևում է, կառուցեք այնպես, որ օգտակար լինեք ձեր երկրին, ձեր քաղաքին ու միջավայրին: Այն մասնագիտությունները, որ դուք այստեղ կստանաք, չափազանց պատասխանատու, գայթակղիչ ու գեղեցիկ են:

Ձեզ բարի երթ:»

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930