Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղրում են Ընտրական օրենսգիրքը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2015 11:41

Սեպտեմբերի 13-ին քաղաքապետ ու գյուղապետ ընտրող 15 համայնքներից 5-ում ընտրությունները կանցնեն առանց մրցակցության՝ մեկ թեկնածուով։

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում առաջադրված երկու թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել: Խոսքը Ղազարավանի միջնակարգ դպրոցի տնտեսվար, անկուսակցական Արտակ Սարգսյանի մասին է։ Ընտրողները մնացել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Հայկ Ասատրյանի հույսին։

Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Սուրեն Առաքելյանը, միայնակ թողնելով համայնքի հանրապետական գյուղապետ Միշա Հովհաննիսյանին։

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում անկուսակցական մրցակից Ոսկան Գրիգորյանը սեփական կամքով դուրս է եկել ընտրապայքարից, վերընտրվելու հարյուր տոկոսանոց հնարավորություն նվիրելով գյուղապետ Արամայիս Արամյանին։ Ողջաբերդում նույնպես երկու թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, իրավիճակի ամբողջական տերը թողնելով գործող գյուղապետին։ «Դավարս» ՍՊԸ վարորդ Սահակ Հովհաննիսյանի ինքնաբացարկից հետո անկուսակցական գյուղապետ Նորայր Մելքոնյանին կարելի է ժամանակից շուտ վերընտրված համարել։

Ընտրություններին մեկ թեկնածուով կգնա նաեւ Արեւիս համայնքը։ Այստեղ անկուսակցական Միսակ Թեւանյանի ինքնաբացարկից հետո միակ թեկնածուն ՀՀԿ-ական գյուղապետ Սասուն Սահակյանն է։

Նշենք, որ սովորաբար ՏԻՄ ընտրություններում «թիթեռի կյանքով թեկնածուներ» են հայտնվում անմիջապես համայնքի ղեկավարների նախաձեռնությամբ։ Դրանք դրածո թեկնածուներ են, որոնք կարեւոր դեր են խաղում Ընտրական օրենսգրքի պահանջները պահպանելու համար, այն է՝ գրանցման գործընթացում երկու թեկնածուի առկայությունը պարտադիր է։ Գրանցման գործընթացի ավարտից հետո նրանք ինքնաբացարկ են հայտնում։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930