Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյան. «Այս անգամ որեւէ դադար չի լինելու». «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 01,2015 12:15

Զրուցել ենք «Ոչ թալանին» նախաձեռնության նախկին անդամ, շարժման ակտիվ մասնակիցներից Վաղինակ Շուշանյանի հետ:

– Վաղինակ, այսօրվանից վերսկսում եք պայքարը եւ եթե նորից իշխանության կազմից ինչ-որ քայլեր արվեն, կրկին գնալո՞ւ եք զիջումների։

– Սերժ Սարգսյանը խաբեց ժողովրդին առանց հասկանալու, որ ժողովուրդը այլեւս նրա խոսքերին լուրջ չի վերաբերվելու, քանի որ նրա արտաբերած խոսքերը ընդամենը կտեր են։ Այս անգամ որեւէ դադար չի լինելու։ Համառորեն պնդելու ենք, որպեսզի կատարեն մեր պահանջները։ Անգամ եթե այսօրվա կայանալիք հավաքը բազմամարդ լինի՝ չեմ բացառում, որ կրկին կփակվի Բաղրամյան փողոցը։

– Ակնկալո՞ւմ եք, ար այս անգամ էլ հավաքը բազմամարդ կլինի՝ հաշվի առնելով, որ շարժումը դադարեցնելու ժամանակ շատերը քննադատեցին Ձեզ՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու մեջ։

– Քննադատություններ միշտ են լինում, եւ չեմ կարծում, որ պետք է դրանից ինչ-որ եզրահանգումներ անել։ Ինչքան էլ լավ գործ անես, միեւնույն է, կգտնվի մեկը, ով քո արարքում կտեսնի միայն վատը։

Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը՝ գրեթե վստահ եմ, որ այսօր սկսվող եւ հետագա սպասվելիք միջոցառումները լինելու են կրկին բազմամարդ եւ ավելի ակտիվ, քանի որ հունիս-հուլիս ամիսներին Բաղրամյան փողոցում տեղի ունեցող իրադարձությունները րարձրացրեցին մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը։ Ժամանակ առ ժամանակ տարբեր շրջաններից, արտերկրից հետաքրքրվում էին, թե երբ է պայքարը վերսկսվելու, որպեսզի գան, դուրս գան փողոց եւ պայքարեն իրենց իրավունքների համար։ Դրա համար կարծում եմ, որ այս անգամ պայքարը ավելի հնչեղ եւ ավելի հզոր է լինելու, քան անցած անգամ։

Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930