Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի ճակատի պայքարը սկսվում է. կանցկացվի «Ոչ»-ի ճակատի համաժողով»

Սեպտեմբեր 02,2015 16:18

«Չեք անցկացնելու» նախաձեռնությունը «Ոչ»-ի ճակատի ձևավորման և պայքարի ձևաչափերի հստակեցման հարցերով հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Հանդիպել են ՀԱԿ-ի, Հիմնադիր խորհրդարանի, «Ազատություն», «Հանրապետություն», ՀԺԿ, «Հայազն» կուսակցությունների հետ:

Aravot.am-ը նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանից հետաքրքրվեց` մեկ ճակատում միավորման հարց քննարկվե՞լ է, նա պատասխանեց. «Քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ քննարկել ենք համագործակցության տարբեր շրջանակներ ու ձևաչափեր»:

Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 20-ը նախատեսում են «Ոչ-ի ճակատի համաժողով» համաժողով իրականացնել, որին մասնակցության համաձայնություն տվել են ՀԺԿ-ն, ՀԱԿ-ը: Այնուհետև ընդունելու են միասնական հայտարարություն: Բացի այդ նախատեսում են նաև հանրահավաք անցկացնել Գյումրիում:

Իսկ համագործակցության ձևաչափերի հետ կապված արդեն պայմանավորվածություն ունեն «Հանրապետություն» կուսակցության հետ. համագործակցելու են ընտրատեղամասերի վերահսկողության հետ կապված:

Ինչ վերաբերում է «Չեք անցկացնելու» ճակատին նշված կուսակցությունների միանալու հարցին, Դավիթ Հովհաննիսյանն ասաց, թե այդ հարցով դեռ ոչինչ ասել չի կարող:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930