Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Սահմանադրական փոփոխությունների նախագծում թաքնված ձեւով գրված է՝ տղամարդը կարող է ամուսնանալ տղամարդու հետ»

Սեպտեմբեր 03,2015 14:05

«Ես հասկանում եմ, որ բոլոր, եթե նրանք կոչվում են քաղաքական ուժեր, իմ այդ գործընթացին հետեւելուց կարծես թե շատ նեղանում են կամ վիրավորվում են, որ աշխատակազմն այնտեղ չեն ընդունում իրենց»,- սեպտեմբերի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպումներին, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա կարծիքով՝ կարելի էր ընդունել բոլոր քաղաքական ուժերին: Նա նշեց, որ ազդվել է այն լուսանկարներից, որ նախագահի բարեւելիս տասը ձեռք էր մեկնված. «Բոլորն էլ, ըստ էության, իրար հերթ չեն տալիս, շնչահեղձ են լինում: Եվ իշխանությունները կարող են այս գործընթացը ներկայացնել՝ տեսե՛ք ի՜նչ հոյակապ գործընթաց է»:

Վարդան Բոստանջյանը համարում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում թաքնված ձեւով գրված է, որ տղամարդը կարող է ամուսնանալ տղամարդու հետ: Անդրադառնալով այդ հարցի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիտարկմանը՝ նա ասաց. «Հենց այդ է՝ բացահայտ չեն գրել, ով կուզի՝ կուզի, ով չի ուզի՝ չի ուզի»:

Տնտեսագետին անհանգստացնում է նաեւ այն հանգամանքը, որ ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի, պատերազմական իրավիճակում կարծես թե ոչ ոք պատասխանատվություն չի վերցնելու իր վրա. «Վարչապետը չի կարող չվերցնել, իրեն կստիպեն վերցնել, բայց թե ինչ արդյունքի կհասնի, դա մնում է հարցականների տակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930