Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն իր երկիրը վերածել է Եվրասիայի ամենադաժան ոստիկանական պետություններից մեկի. The Washington Post

Սեպտեմբեր 03,2015 14:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին մի քանի տարիներին ազատազրկել է մոտավորապես 100 լրագրողների, իրավապաշտպանների, կրոնական եւ ընդդիմադիր գործիչների եւ այդպիսով իր ռեժիմը վերածել է Եվրասիայի ամենադաժան ոստիկանական պետություններից մեկի: Նրանցից քչերն են Ալիեւին խայտառակել այնքան հիմնավոր եւ արդյունավետ կերպով, որքան Խադիջա Իսմայիլովան: Այս մասին գրել է «The Washington Post» թերթի խմբագիրը:

Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովան երեքշաբթի օրը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման: Թերթի խմբագիրը կարծում է, որ լրագրողի հանցանքը «Ազատություն» ռադիոկայանի համար սուր հետաքննական հոդվածների շարք պատրաստելն էր: Այնտեղ բացահայտվում էր, թե ինչպես է Ալիեւը եւ իր ընտանիքը հարստացել պետության հաշվին:

Ինչպես իր վերջին խոսքում ասաց 39-ամյա լրագրողը, նրա դեմ ներկայացված մեղադրանքները նման են նրանց, որոնք նա առաջադրել է Ալիեւի եւ նրա ընտանիքի դեմ իր հոդվածներում. անօրինական գործարարություն, հարկերից խուսափում, իշխանության չարաշահում: Տարբերությունը միայն այն է, որ Իսմայիլովան իր մեղադրանքները հիմնավորել է փաստերով, փաստաթղթերով եւ ապացույցներով, իսկ իր դեմ սկսված գործը հիմնված է եղել կեղծ հայտարարությունների վրա: Ոչ մի վկա նրա դեմ վկայություն չի տվել դատարանում:

Ըստ «The Washington Post»-ի՝, թեև նրան թույլ չեն տվել ավարտել իր վերջին խոսքը, բայց նրա քաջ ելույթը ոգեշնչման աղբյուր կլինի այն ադրբեջանցիների համար, որոնք դեռ ցանկանում են իրենց երկիրը ժողովրդավար տեսնել: Իսմայիլովան նաեւ ասել էր, թե Ադրբեջանի բռնաճնշումների մեքենան շուտով կկործանվի:

Թերթի խմբագիրը կարծում է, որ Իսմայիլովայի կանխատեսումը հավանական կդառնա, եթե Ալիեւն ավելի քիչ համբերատարության արժանանա Միացյալ Նահանգների եւ մյուս արեւմտյան ժողովրդավարությունների կողմից, որոնք ցանկանում են օգտվել երկրի նավթից ու գազից եւ մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հարաբերական անկախությանը Ռուսաստանից:

«Անհավատալիորեն Ադրբեջանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ, որը ենթադրվում է, որ պետք է նվիրված լինի ժողովրդավարական արժեքները տարածելուն, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը պաշտպանելուն: Պարոն Ալիեւին թույլ տվեցին, որ ամռանը Ադրբեջանում անցկացվեն առաջին Եվրոպական խաղերը»,- գրված է թերթի խմբագրականում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930