Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին. .2rd.am

Սեպտեմբեր 07,2015 13:13

2rd.am. Ինչպես տեղեկացանք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակից, շաբաթ օրը, սեպտեմբերի 5-ին, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին՝ “Ռուսաստանը և ես” նախագծի շրջանակներում, որ նվիրված է արդի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին: Ինչպես տեղեկացանք “Ազատություն” ռադիոկայանի մեր գործընկերներից, նախագծին իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, մասնավորապես. Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր Լուչինսկին և Վլադիմիր Վորոնինը, Լատվիայի նախկին նախագահ Գունտիս Ուլմանիսը, Լիտվայի նախկին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսը, Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևը, Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյույտելը, Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնեվսկին, Ուկրայինայի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկը և Վիկտոր Յուշչենկոն, ինչպես նաև Ստանիսլավ Շուշկևիչը և Նինո Բուրջանաձեն: Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը “Ազատության” կայքում կտեղադրվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930