Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը նոր ուսումնական տարին սկսում է միջազգային հարթակում ակտիվ և արդյունավետ գործունեությամբ

Սեպտեմբեր 08,2015 14:10

Վերջերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Արևելյան համագործակցության վերաբերյալ երկօրյա ծրագիր, որը կազմակերպվել էր « Ռոբերտ Շուման» ինստիտուտի և Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (ԵժԿ) խմբի կողմից: Ծրագրին մասնակցում էին շուրջ 13 երիտասարդներ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Վրաստանից: Այն ընթանում էր Բրյուսելում գտնվող Եվրոպական խորհրդարանում: Ծրագրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:

Ծրագրային առաջին օրվա ընթացքում երիտասարդները մասնակցեցին մի շարք խորհրդակցությունների և քննարկումների, հանդիպումներ ունեցան ԵԽ որոշ անդամների և ԵժԿ խմբի մի շարք խորհրդականների հետ: Քննարկվեց ԵԺԿ խմբում օրենսդրական համակարգումը, որին հաջորդեցին խորհրդակցություններ ԵԺԿ խմբի կառուցվածքի, վարած քաղաքականության, դրանում որոշումների կայացման մեխանիզմի, Արևելյան համագործակցության երկրների հետ ԵԺԿ խմբի կողմից տարվող անհատական աշխատանքների և ունեցած միջազգային կապերի, « Եվրոնեստ» -ի հնարավորությունների և դրա շուրջ համագործակցության թեմաներով:

Հաջորդիվ երիտասարդները ներկա գտնվեցին Բյուջեի և ռազմավարական քաղաքականության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հանդիպմանը: Օրվա վերջում մասնակիցները ծանոթացան ԵԽ անդամների գործառույթներին և ԵԽ անդամ դառնալու հնարավոր ուղիներին:

Ծրագրի 2-րդ և վերջին օրը մեկնարկեց Արևելյան համագործակցության երկրների միջև համագործակցության հեռանկարների, ինչպես նաև բարեփոխումների և օրենքի դերի շուրջ քննարկումներով: Համագործակցության մեջ կարևորվեց ԵԺԿ խմբի մամուլի դերը: Այնուհետև ԵԽ անդամ, « Ռոբերտ Շուման» ինստիտուտի նախագահ Օթմար Կարասի կողմից ներկայացվեցին եզրափակիչ գնահատումները ԵԺԿ քույր կուսակցության խորհրդարանական խմբերում պահանջների և շահերի վերաբերյալ:

Ծրագրի ավարտին կատարվեց քննարկումների արդյունքների ամփոփում, և մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930