Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Զուրաբյանը վերջին հեղինակությունը չի ինձ համար» Լյուդմիլա Սարգսյան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2015 17:00

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը որեւէ գնահատական չցանկացավ տալ իրենց խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ Բաղրամյան 26 գնալու եւ Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու համար: Նա ասաց, որ հանրությունն է տվել դրա գնահատականը, գնացեք եւ խոսեք հանրության հետ, տեսեք, թե ինչ են ասում նրա քայլի մասին:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Հանրություն ասելով՝ Լեւոն Զուրաբյանը նկատի ունի ՀԱԿ-ամերձ շրջանակները: Որովհետեւ ես գիտեմ նաեւ այլ կարծիքներ: Իսկ ինչ վերաբերում է իրենց՝ գնահատականներ տալուն կամ չտալուն, այն գնահատականը, որը իրենք տվել են, «Չորրորդ իշխանությունում» ենք կարդում եւ ժամանակ առ ժամանակ արտահայտվում է նաեւ իրենց հովանու ներքո գտնվող կայքերում՝ իրենց այսպես ասած վերլուծաբանների գնահատականների տեսքով»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասել էր, որ հիմա շատերը գնում են Սերժ Սարգսյանի մոտ՝ բազարի. միայն այն հույսով, որ մեկ կամ երկու մանդատ պոկեն ապագա պառլամենտում: Սա է նրանց ամբողջ մոտեցումը:

Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Շատ բան կարելի է հիշեցնել, բայց ես դա չեմ անի: Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Զուրաբյանին, նա վերջին հեղինակությունը չի ինձ համար, որ նրա կարծիքն ինձ համար ճնշող լինի կամ որոշիչ լինի: Կա կուսակցություն, կա կուսակցության վարչություն եւ այդ վարչության որոշումներով է, որ ես առաջնորդվում եմ: Ինչ վերաբերում է մանդատին, դուք իրատեսակա՞ն եք համարում, որ կարելի է 1.5 տարի առաջ ինչ-որ բան պայմանավորվել, որը կարող է որոշիչ լինել: Կամ ո՞նց կարող ես առաջին անգամ, երբ գնում ես խոսելու կոնկրետ խնդրի շուրջ, դու քեզ թույլ տաս ինչ-որ այլ բաների մասին խոսել, քան Սահմանադրությունը: Որպեսզի արդարացնեն իրենց հրապարակումը օրեր առաջ, երբ մենք դեռ չէինք գնացել հանդիպման, իրենք ստիպված նման ձեւակերպումներ են տալիս: Ես էլ թեթեւ եմ տանում»:

https://www.youtube.com/watch?v=jXvaqzZIAQE&feature=youtu.be

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930