Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյանը  տպավորված է վարչապետի հետ հանդիպումից

Սեպտեմբեր 15,2015 14:30

Նրան խոստացել են լուծում գտնել Մնջախաղի թատրոնի շենքի վերաբերյալ

Aravot.am-ը Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեց՝ արդյոք  մտավորականների հետ վարչապետի հանդիպման  ժամանակ բարձրացրել է իրենց թատրոնի շենքի հարցը: «Ի՞նչ եք կարծում, ես նման առիթը բաց կթողնեի՞»,-ասաց պարոն Դադասյանը:

Ապա հավելեց. «Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն ստացա, որ կա շատ լուրջ դիրքորոշում եւ կամք՝ այդ հարցը լուծելու, ինչը շատ ուրախացրեց, եւ քանի որ տարբեր ուղղություններով ենք փորձում լուծում գտնել, այդ թվում նաեւ քաղաքաշինության նախարարի հետ տարբերակներ փնտրել, հիմա որոշվեց, որ բոլոր ուժերը մեկտեղվեն, եւ լուծումը տրվի:

Վարչապետի կողմից շատ դրական տրամադրվածություն կար, ես առաջարկեցի, որ Ծաղկաձորի մեր փառատոնի բյուջեն վերանայվի, ինքն էլ առաջարկեց, որ այն ամենամյա դարձվի: Նախկինում ինքը մասնակցել էր եւ ինքն  էր առաջարկել: Շատ տպավորված եմ հանդիպումից, կառուցողական եւ ջերմ, հասկանալի լեզվով խոսող մարդկանց մթնոլորտ էր…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930