Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ (ֆոտոշարք)  

Սեպտեմբեր 12,2015 15:47

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը հանդիպել է մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ: Անմիջական զրույցի ընթացքում արվեստագետները խոսել են իրենց բնագավառներում  իրականացվող ծրագրերի և հուզող խնդիրների մասին: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաև մտավորականներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ինչպես մշակույթի բնագավառին, այնպես էլ կառավարության առաջնություններին և իրականացվող ծրագրերին:

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Mtavorakanner8 Mtavorakanner7 Mtavorakanner6 Mtavorakanner5 Mtavorakanner4 Mtavorakanner3 Mtavorakanner2

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930