Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին

Սեպտեմբեր 15,2015 19:00

Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական  ջանքերին,

Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,

Նպատակ ունենալով  խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,

Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության կարեւորությունը,

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս եւ  պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին:

Ստորագրություններ

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ – ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ

Արսեն ԱՌՍՏԱՄՅԱՆ-  ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Վալերի ԱՎԱՆԵՍՅԱՆ – ԱրՊՀ պրոռեկտոր

Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Ժաննա ԳԱԼՍՏՅԱՆ – ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ -«Ազատ Արցախ» հանր. թերթի լրագրող

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Լեռնիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Հովիկ ՋԻՎԱՆՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ – SPFA կազմակերպ. Ստեփ. գրասենյակի ղեկավար

Միշել ՏԱՆԿՐԵԶ – Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ ԼՂՀ-ում

15 սեպտեմբերի, 2015թ., Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930