Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ քաղցր ըմպելիքներ խմելը կարող է վտանգավոր լինել նույնիսկ այն դեպքում, եթե այն չի գիրացնում

Սեպտեմբեր 17,2015 11:30

Health.com կայքը գրում է, որ քաղցր ըմպելիքները կարող են վտանգավոր լինել յուրաքանչյուր մարդու համար: Անկախ նրանից՝ դուք նիհար եք, թե գեր, եթե դուք շատ եք խմում քաղցր սոդա կամ այլ քաղցրացրած ըմպելիքներ, շատ հավանական է, որ դուք ձեռք բերեք 2 տեսակ շաքարախտ: Սա բացահայտել է նոր հետազոտությունը:
Առողջապահության մասնագետներն ասում են, որ քաղցր ըմպելիքներն ու 2 տեսակի շաքարախտը կապված են միմյանց հետ, որովհետեւ շաքարը մեծ քանակությամբ կալորիաներ է պարունակում, որոնք ավելորդ քաշ ձեռք բերելու պատճառ են հանդիսանում եւ դիաբեդի առաջացման վտանգ են ներկայացնում:

Այս նոր հետազոտությունը պարզել է, որ շաքարով քաղցրացված ըմպելիքների ամենօրյա մատուցումը 10 տարում 13 տոկոսով մեծացնում է ցանկացած մեկի՝ 2 տեսակի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:

Եթե այս տվյալները ճիշտ լինեն, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2010-2020 թվականներին քաղցր ըմպելիքները կարող են հանգեցնել 2 տեսակի շաքարախտի ավելի քան 2 մլն նոր դեպքի: Այս մասին հաղորդում են հետազոտողները:

Ըստ վերոնշյալ հետազոտության արդյունքների՝ 12 ունցիա (340.2 գրամ) կոկա-կոլան պարունակում է 39 գրամ շաքար, որը համարժեք է 9.75 թեյի գդալ շաքարավազի: «Այդ լավ զտված շաքարն անմիջապես կլանվում է՝ արյան մեջ շաքարի մեծ կուտակումներ առաջացնելով, որը ժամանակի ընթացքում կարող է բարձրացնել ինսուլինի ճեղքման արագությունը նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր նորմալ քաշ ունեն,- ասել է հետազոտության հեղինակ Ֆումիակի Լմամուրան եւ հավելել,- մեր մարմինը կարող է կարգավորել այն, բայց կուտակվող արգասիքները ժամանակի ընթացքում խոչընդոտում են մարմնի գործունեությունը եւ հանգեցնում դիաբեդի սկզբնավորման»: Ի պատասխան այս հետազոտության՝ ամերիկյան խմիչքների ասոցիացիայի արդյունաբերությունն իր հայտարարության մեջ նշում է. «Մենք օգնում ենք մարդկանց կառավարել ընդունվող կալորիաները եւ շաքարը՝ ապահովելով խմիչքների ընտրության լայն շրջանակներ, փաթեթների չափսերի բազմազանություն, հեշտ ընթերցվող տեղեկատվություն, որոնք օգնում են նրանց կատարել ճիշտ ընտրություն»: Ըստ այս հայտարարության՝ ասոցիացիան, այնուամենայնիվ, աշխատելու է մինչեւ 2025 թվականը 20 տոկոսով նվազեցնել խմիչքների կալորիականությունը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930