Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյանը ցուցահանդես կունենա Արցախում

Սեպտեմբեր 17,2015 16:40

Ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանը որդու՝ Արայի հետ ցուցահանդես կունենա Արցախում, որը կնվիրվի Հայաստանի անկախության օրվան:

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը ուրախությամբ նշեց, որ  առաջարկն իրեն գրավել է: «Մտածեցի, որ Արցախում երբեւէ Հայաստանի անկախության օրը ցուցահանդես չի եղել, շատ լավ կլինի, որ ցուցահանդեսով նշենք, ես էլ Շուշին շատ եմ գնահատում, մանավանդ Շուշիի մշակութային պատմությունը: Շատ եմ ուզում, որ Շուշին վերականգնի իր երբեմնի  մշակութային փառքը: Այնտեղ հրաշալի ցուցասրահ են կառուցել; Ինքս տանելու եմ մոտ 30 յուղաներկ եւ գրաֆիկական աշխատանքներ, իսկ տղաս՝  5-6 աշխատանքով կմասնակցի: Ուրախ եմ, որ առիթ կա մասնակից լինել Շուշիի վերածննդին, բացի այդ նպատակ ունեմ մի գործ նվիրել Շուշիի պատկերասրահին: Տարիներ առաջ Շուշիի մի անկյուն եմ նկարել, հենց դա էլ կնվիրեմ»,-ասաց գեղանկարիչը:

Նաեւ հավելեց, որ մի տասը տարի առաջ էլ Լաչինում պատկերասրահ  հիմնադրվեց, որտեղ իր երկու աշխատանքներն են գտնվում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930