Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՃՏՊ

Սեպտեմբեր 19,2015 11:34

Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում` «Փարոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ս.) 34 UF 037 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս. Ս.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930