Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան, գլորվելով հարակից ձորակը,  այրվել է

Սեպտեմբեր 20,2015 10:44

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 77 RR 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով հարակից ձորակը՝ այրվել:

Հրդեհը մարվել է ժամը 02.56-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930