Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հանոյում

Սեպտեմբեր 22,2015 15:53

Սեպտեմբերի 21-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյի «Մելիա» հյուրանոցային համալիրի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Վիետնամի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիետնամում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Հայաստան-Վիետնամ» բարեկամական խմբի նախագահության անդամներ, տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ընդունելության պատվավոր հյուրն էր Վիետնամի արտաքին գործերի նախարարի օգնական Վու Կուն Մինը։

Ներկաների առջև բացման խոսքով հանդես եկավ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը՝ ներկայացնելով անկախությունից ի վեր ՀՀ կայացման ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները: Անդրադառնալով հայ-վիետնամական երկկողմ հարաբերություններին՝ դեսպան Վարդանյանը բարձր գնահատեց փոխադարձ շահերի և բարեկամության վրա ձևավորված համագործակցությունը: Դեսպանը վստահություն հայտնեց, որ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

Վիետնամի ԱԳ նախարարի օգնական Վու Կուն Մինն իր ելույթում ընդգծեց, որ չնայած երկու երկրների միջև եղած աշխարհագրական հեռավորությանը՝ հայ-վիետնամական հարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել առանձնակի ջերմությամբ։ Ըստ Վու Կուն Մինի` վիետնամցի ժողովուրդը հիշում և գնահատում է անկախության համար իր մղած պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ Վու Կուն Մինը վստահություն հայտնեց, որ Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև 2015թ. մայիսին ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև ցուցադրվեց տեսաշար՝ Հայաստանի տեսարժան վայրերի դրվագներով:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930