Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բրազիլիայում

Հոկտեմբեր 07,2015 20:07 Share

Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին  հանձնեց ՀՀ Ազգային Ժողովի «Պատվո մեդալը»՝ Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած մեծ աջակցության և հայամետ դիրքորոշման համար:

Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին բարձր գնահատականի համար և 2016 թվականին Հայաստան այցելելու պատրաստակամություն հայտնեց:

Երեկոյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարածաշրջանային հանձնախմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց նախատեսված ծրագրերի կատարման և առաջադրված նպատակների իրագործման ընթացքը: Առանձնակի կարևորվեց Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո Նահանգներում, ինչպես նաև Ֆրանկո դա Ռոշա քաղաքում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր հռչակելու վերաբերյալ օրենքների ընդունումը:

Նիստի ընթացքում պարգևներ հանձնվեցին «The negation of Armenian Genocide is the violation of the fundamental human rights» խորագիրը կրող մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրած Սան Պաուլոյի Մակենզի համալսարանի ուսանողուհի Ամանդա Բարսումյանը խրախուսվեց 2016թ.-ին տարածաշրջանային հանձնախմբի հովանավորությամբ Հայաստան այցելելու հավաստագրով: Մեծ գնահատանքի և խրախուսանքի արժանացավ նաև համայնքի վաստակաշատ գործիչներից մեկը` Օշին Մոսդիչյանը, որին ՀՀ դեսպանը հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալը»:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցեցին հայ համայնքային կազմակերպությունների և եկեղեցիների ղեկավարներն ու անդամները,  դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031