Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Հաագայում

Հոկտեմբեր 05,2015 22:21

Հոկտեմբերի 2-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Հաագայի քաղաքապետարանում կազմակերպել էր ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և դատարանների, երկրի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հաագա

Բացման խոսքում Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ներկայացրեց հայ ժողովրդի համար պետականության վերականգնման խորհուրդը և անդրադարձավ անկախության տարիների հիմնական ձեռքբերումներին: Դեսպան Աղաջանյանը նշեց, որ Անկախության տոնն առավել է կարևորվում այս՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, քանզի անկախ հայրենիքի գոյությունը, որի համար դարեր շարունակ պայքարել է հայ ժողովուրդը և տոկացել, նրա հարատևության դրսևորումն է: Դեսպանը ներկաներին հրավիրեց դիտելու նաև Հաագայի քաղաքապետարանի նույն սրահում զուգահեռ շարունակվող, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի նյութերը, որոնք, ցավալիորեն, խորհրդածելու և այսօրվա մերձավորարևելյան իրադարձությունների հետ շատ զուգահեռներ անցկացնելու հնարավորություն են տալիս: Նա շեշտեց, որ, թեև բազմիցս հնչում են «Այլևս երբեք» կոչերը, սակայն քաղաքական կառույցները լիարժեքորեն դասեր չեն քաղում անցյալից՝ ապագայում նման սխալներ թույլ չտալու համար:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ցուցահանդեսի հոլանդական մամուլի պատրաստմանն աջակցած Դըրք Ռուդսանդը: Նա ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները` շեշտելով, որ դրանք հստակորեն ցույց են տալիս, որ իրադարձությունների ծավալման ժամանակ միջազգային հանրության համար որևէ գաղտնիք չի եղել թե՛ դրանց ընթացքի, և թե՛ դրանց բնույթի տեսակետից, ինչը փորձ է արվում ներկայումս կասկածի տակ առնել:

ՀՀ Անխախության տարեդարձին հայ կոմպոզիտորների ստողծագործությունների կատարմամբ հանդես եկան դուդուկահար Ռոստամ Հակոբջանյանը և սոպրանո Սվետլանա Աղաջանյանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031