Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանականների համար պետությունը վատ սեփականատեր է

Սեպտեմբեր 25,2015 17:35

Մինչ տնտեսագետներն ու մեկնաբանները մի կողմից պնդում են, որ այս իրավիճակում  ՀԷՑ-ի ազգայնացումը կլինի լուծման ամենաարդյունավետ տարբերակը, մյուս կողմից մտահոգություն հայտնում, որ ՀԷՑ-ն ուզում են վաճառել օֆշորում գրանցված կազմակերպության,  իշխանական թևի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են այդ մտահոգությունները ցրել:

Aravot.am-ը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց` կո՞ղմ է ՀԷՑ-ի ազգայնացման գաղափարին: Նա բացասական պատասխան տվեց ու մանրամասնեց. «ՀԷՑ-ը պետք է արդյունավետ աշխատի, իսկ դրա համար կարծում եմ պետական սեփականությունը ամենալավ ճանապարհը չէ»:

Մինչ պարոն Մինասյանը փորձում էր մեզ ամեն կերպ վստահեցնել, որ պետությունը վատ սեփականատեր է, հակադարձեցինք` այդ դեպքում ի՞նչ կասի այն մասին, որ ՀԷՑ-ը մասնավոր սեփականատիրոջը հանձնելն ունեցավ մեղմ ասած ոչ հաջող վախճան, պարոն Մինասյանն արձագանքեց. «Բայց դա դեռ չի նշանակում, որ պետական ձևը ավելի լավն է: Պետությունը պետք է իրականացնի  իր սեփականատիրական գործունեությունը միայն այնտեղ, որտեղ ընդհանրապես հնարավոր չէ իրականացնել մասնավոր ձևով»:

Օֆշորային գոտում գրանցված կազմակերպությանը ՀԷՑ-ը վաճառելու մասին մտադրվածությանն ի պատասխան հնչող մտահոգություններին հակադարձելով` Գագիկ Մինասյանը եզրափակեց. «Եթե ամեն ինչ ընթանա հստակ, մտահոգություն չունենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Ամբողջ աշխարհում պետությունը լավ սեփականատեր է, իսկ մեր երկրում `ոչ: Այդպես չի կարող լինել, քանի որ օրենքները նույնն են երկու դեպքում էլ: Ուրեմն կատարողներն են վատը, այսինքն` իրենք: Իրենց տեղը չեն զբաղեցնում, վատ են աշխատում, ավելի վատ են աշխատում ու ցանկանում են նորից իրենց պաշտոններում աշխատել: Դրա համար էլ պարզվում է, որ մեր պետությունն է վատը, քանի որ թալանը իրականացվում է պետական ծառայողների կողմից: Օրինակ վերցրեք այլ երկրներից, թե ինչպես է պետությունը մի քանի տասնայակ տարիների ընթացքում թռիչք ապրել: Սինգապուրից օրինակ վերցրեք, որտեղ չկա թալան, կոռուպցիա ու նախանձ: Արժանիները առաջ են գնում ու ապահովում իրենց երկրի առաջընթացը: Միլիոն հիմնախնդիրները թողած ուզում են սահմանադրություն փոխել…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930