Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիաննի Դե Բիազի. «Շրջափուլի սկզբում ալբանացի ժողովուրդն ինձ խենթ համարեց»

Հոկտեմբեր 10,2015 23:47

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ Եվրո 2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպման նախօրեին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հրավիրված մամուլի ասուլիսում Ալբանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջիաննի Դե Բիազին չթաքցրեց, որ վաղն իրենք խաղալու են միայն հաղթանակի համար, որպեսզի անմիջականորեն հայտնվեն եզրափակչում:скачанные файлы

«Երբ Եվրո 2016-ի շրջափուլից առաջ հայտարարեցի, թե մենք պետք է գնանք Ֆրանսիա, ալբանացի ժողովուրդն ինձ համարեց խենթ: Բայց այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ այնտեղ լինելու հնարավորություն ունենք: Հիմա մեզ մեկ խաղ է մնացել, որում հաղթելու դեպքում անմիջապես կհայտնվենք Եվրոպայի առաջնությունում, հակառակ դեպքում կմասնակցենք անցումային խաղերին: Երբ առաջին խաղում հանդիպեցինք Հայաստանի հավաքականին, ես տպավորված էի: Միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը լավ է խաղում: Մասնավորապես, ինձ դուր է գալիս Մխիթարյանը: Նա հզոր ֆուտբոլիստ է: Դուք լավ հավաքական ունեք:

Վաղը մեզ համար շատ խորհրդանշական եւ կարեւոր օր է, որպեսզի հաղթելով ուրախություն պարգեւենք ալբանացի ժողովրդին: Կարծում եմ, որ մեկ օր էլ Հայաստանը դրա հնարավորությունը կունենա»: Ալբանացի լրագրողի հարցին, թե վաղը հերթական խա՞ղ է լինելու, թե երազանքների,  գլխավոր մարզիչը պատասխանեց. «Վաղը մի խաղ է լինելու, որում կփորձենք իրականացնել բոլոր ալբանացիների երազանքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031