Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է

Հոկտեմբեր 29,2015 22:10

Գործը հարուցվել է իջեւանցու բողոքի հիման վրա

Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը հայտարարել էր, թե իր դեմ հարուցած քրեական գործով քննչական գործողություններ չեն կատարվում, այդ գործի հարուցումը կապված է այն բանի հետ, որ ինքը 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը:

2015 թ. օգոստոսի 28-ին Վ. Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնական կեղծիքը») հոդվածներով: Տվյալ գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչությունը:

Քրեական գործը վերաբերում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկի տնօրինմանը: 1987թ. Իջեւանի քաղխորհրդի որոշմամբ այն հանձնվել է մի կոոպերատիվի՝ որպես սրճարան աշխատեցնելու համար: 2001թ., Վարուժան Ներսիսյանի քաղաքապետ աշխատելու ժամանակ , այն վերադարձվել է համայնքի հաշվեկշիռ եւ նախատեսվել որպես մանկական գրադարանի մասնաճյուղ: 2006թ. այն տրվել է Իջեւանի ավագանու նախկին անդամ, այժմ հանգուցյալ Գարիկ Սուքոյանի դստերը: Գ. Սուքոյանը Վարուժան Ներսիսյանի մտերիմներից էր:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ տվյալ քրեական գործի քննությունն ընթացքի մեջ է,քննչական գործողությունները շարունակվում են: Նա մանրամասներ չհայտնեց, նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է: Մանթաշյանն ասաց, որ քրեական գործի հարուցումն Իջեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապ չունի, այն հարուցվել է քաղաքացի Գարիկ Ղալումյանի բողոքի հիման վրա:

Գ. Ղալումյանը բողոքում հայտնել է, որ ինքը 1982 թվականից տնօրինում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկը: Այնուհետեւ տարածքը տնօրինելու համար եղել է քաղխորհրդի որոշում, ձեւավորվել է կոոպերատիվ, տարածքը Գ. Ղալումյանին հանձնելու համար առկա է կոոպերատիվի անդամների որոշումը: Ղալումյանը Տավուշի մարզային քննչական վարչություն ուղարկած բողոքում հայտնել է, որ իրեն պատկանող սեղան-աթոռներն այժմ էլ գտնվում են շախմատի տան առաջին հարկում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031