Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրսան Իլյումժինովը ֆուտբոլային սկանդալն օգտագործել է ի շահ շախմատի մասսայականացման

Հոկտեմբեր 29,2015 23:12

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է իրեն ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկին ու դրան հաջորդած իր գործողություններին:

Ըստ էության, Իլյումժինովը չի զարմացել այդ առաջարկից, քանի որ ինքը, լինելով մարզական խոշորագույն ֆեդերացիաներից մեկի ղեկավար, դեռ այդ ժամանակ հետեւում էր ՖԻՖԱ-ում ստեղծված իրավիճակին, հաշվարկում ճգնաժամից դուրս գալու տարբերակները: Նա, վկայակոչելով ԶԼՄ-ներում իրեն տված գնահատումները, ըստ որի ինքը մարզական փորձառու մենեջեր է, կարծում է, թե իսկապես կարող էր օգտակար լինել ֆուտբոլին: Սակայն ՖԻԴԵ-ի համաժողովում իրեն արված առաջարկի մեջ առաջին հերթին տեսել է շախմատը ավելի մասսայականացնելու հնարավորություն:

«Արդյունքում առաջադրանքը կատարված է: Շախմատի մասին սկսել են խոսել ֆուտբոլային ենթատեքստում: Մեր սիրելի խաղը լրացուցիչ հետաքրքրություն է ստացել մարզասերների, բիզնեսի ներկայացուցիչների, ԶԼՄ-ների կողմից», -ասել է Կիրսան Իլյումժինովը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ mk.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031