Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախագահն այսօր հանդիպում է ունեցել ֆուտբոլային ակումբների ղեկավարների հետ. ffa.am

Նոյեմբեր 02,2015 21:40

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ բարձրագույն խմբի ակումբների նախագահների և նրանց լիազոր ներկայացուցիչների հետ:

Ի թիվս հայկական ակումբային ֆուտբոլի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների, որոնք վերաբերում են մրցավարությանը, կարգապահական, կանոնակարգային և այլ հարցերին, ՀՖՖ նախագահը հայկական ֆուտբոլի պատասխանատուների հետ քննարկեց նաև միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության  կենտրոնում գտնվող, հայկական ֆուտբոլում առկա, ինչպես նաև հնարավոր այնպիսի ռիսկերի խնդիրները, որոնք կապված են անօրինական խաղադրույքների, պայմանավորված և մանիպուլյատիվ խաղերի հետ: ՀՖՖ նախագահն ակումբների ղեկավարներին ներկայացրեց խնդրի որոշ հանգամանքներ, խոսեց կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին, ինչպես նաև հորդորեց լինել զգոն և կենտրոնացնել ուժերը համատեղ պայքարելու 21-րդ դարի ֆուտբոլային այս չարիքի դեմ:

ffa.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30