Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. «Ղալաթ են անում ասողները». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 03,2015 11:41
surik xachatryan

Զրուցեցինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է մեկնաբանում լուրերն այն մասին, որ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձի գործերի ճակատագրերը փոխկապակցված են։

– Լուրեր կան, որ Բուդաղյանին կալանքի տակ պահում են, մինչեւ կլուծեն Ձեր կալանավորված  հարազատների ազատման հարցերը։ Այսինքն՝ մի գործի միջոցով լուծելու են մյուսի ճակատագիրը։

– Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Ղալաթ են անում ասողները, դա դուք եք ավելի շատ հորինում։

– Բայց այդ կապը, կարծես, ակնհայտ է։

– Ձեզանից բան մի հորինեք, ինչ կապ ունեն դրանք իրար հետ։ Նրան ձերբակալել են հունիսի 3-ին, իսկ իմ տղան այդ ժամանակ ոչ մի պատմության մեջ հայտնված չէր։

– Սդղի գյոլի ծեծկռտուքը եղել է մայիսի 2-ին, որի շրջանակներում Ձեր որդին մեղադրվում էր, իսկ Ձեր նկատմամբ մահափորձը եղել է մայիսի 20-ին։ Շատերը հենց այս փուլում Ձեր նկատմամբ նման մահափորձ կազմակերպելը պատահական զուգադիպություն չեն համարում։

– Հորինում եք, հորինում։

– Իսկ վստա՞հ եք, որ Ձեր դեմ իրականացված մահափորձի գործով ճիշտ անձանց են կալանավորել։

– Ոնց կարող եմ վստահ չլինել, որ ազգային անվտանգության ծառայությունն արդեն քանի ամիս է՝ այս քննությունը տանում է, եւ շատ բաներ բացահայտված է:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30