Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը միջպետական ճանապարհին գնդակոծել է «ֆուռը»

Նոյեմբեր 05,2015 18:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Սահմանամերձ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին,ժամը 16.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Բաղանիսի ծայրին, միջպետական ավտոճանապարհին, արհեստական լճակի մոտ գնդակոծել է մեծ բեռնատար, «ֆուռի» անիվներից մեկը գնդակներից ծակվել է, բեռնատարն այլ վնասներ էլ է կրել:

Բեռնատարի արտասահմանցի վարորդին, որը գնդակոծությունից վախեցել է, Ոսկեվան գյուղի 2 բնակիչներ իրենց տուն են տարել: Բեռնատարը մնում է սահմանագոտում:

«Ֆուռի» գնդակոծությունից հետո հայ սահմանապահները 2 կողմից՝ Բաղանիսում եւ Ոսկեպարում, քարերով  փակել են միջպետական ավտոճանապարհը: Այն ներկայումս փակ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: