Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ Գալստյանը Վանո Սիրադեղյանի «գործակալն է». պատմում է «Ֆինանսական բուրգի» հայտնի գործով մեղադրյալի մայրը

Նոյեմբեր 09,2015 22:21

«Ֆինանսական բուրգի» հայտնի գործով մեղադրյալ Արթուր Անդրեասյանի մայրը այս գործով նոր մանրամասներ է իմացել: Նա պարզել է, որ այս գործով տուժող ճանաչված Արտակ Գալստյանը, որին նրանք հիմնական մեղավորն են այս գործով ճանաչում, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամ է:

«Նա բանդիտ է, որը այս ամեն ինչը սարքել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի գլխին՝ վերադասի պատվերով: Մենք Նազարյանի հոր ու մոր բարեկամներն էին, մեր ընտանիքները բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ էին, տղայիս գլխին սարքելով, որպես Նազարյանի մտերիմ, Նազարյանին հանեցին»,-Aravot.am-ին պատմեց Արթուր Անդրեասյանի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը:

Նա պնդեց, որ Արտակ Գալստյանն էլ, որը պարտքով ու տոկոսով գումարներ էր տալիս իր որդուն, Վանո Սիրադեղյանի «գործակալն է». «Այդ փողերը մեծամասամբ Վանոյի փողերն են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30