Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը ՖԱՖ-ի անդամները թողնում են ուժի մեջ

Նոյեմբեր 16,2015 21:23

Ֆուտբոլի երկրպագուները եկող ուրբաթ էլ երթ կանեն, եթե նրանց պահանջները չկատարվեն

Հայաստանի ֆուտբոլի «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը ՝ ՖԱՖ-ը, մոտ երկու ժամ Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ մնալուց եւ պատասխան ակնկալելուց հետո որոշեց դադարեցնել բողոքի ակցիան: Նրանք որոշեցին  հաջորդ երթը կազմակերպել հաջորդ ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ֆեդերացիայի գործկոմի հրաժարականի պահանջը, երկրպագուների խոսքերով, մնում է ուժի մեջ:

FAF fՖԱՖ-ը հայտարարեց, որ պայքարելու են այնքան ժամանակ մինչեւ որ իրենց երեք կարեւոր պահանջները կատարվեն: Երկրպագուները պահանջում են` Հայաստանի հավաքականի համար բարձր կարգի մարզիչ բերել, հավաքականից հեռացած ֆուտբոլիստներին վերադարձնել եւ ֆուտբոլի խաղերի տոմսերի գներն իջեցնել:
Այսօր նրանց երթը սկսվեց Արամ Խաչատրյան արձանի մոտից եւ ավարտվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30