Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ երկրները միասնական տեղեկատվական տարածք կստեղծեն. TASS

Նոյեմբեր 19,2015 17:27 Share

Միասնական տեղեկատվական տարածք կստեղծվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցող երկրների համար: Այս հայտարարությունն, ըստ «TASS»-ի, այսօր արել է Ռուսաստանի պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցեւը:

«ՀԱՊԿ ճգնաժամային կենտրոնի ստեղծման հետ կապված կատարվում են աշխատանքներ անդամ երկրների համար միասնական տեղեկատվական տարածք ձեւավորելու ուղղությամբ»,- ասել է նա:

Միզինցեւի խոսքերով՝ օգոստոսին տեղի ունեցած «Փոխգործակցություն-2015» զորավարժությունների ընթացքում համատեղ աշխատանքի դրական փորձ է ձեռքբերվել:

Կայքը հիշեցրել է, որ 2014 թվականի դեկտեմբերի ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնն աշխատելու է կազմակերպության անդամ բոլոր երկրների համար, որպեսզի բարձրացվի ազգային պաշտպանության համակարգի կառավարելիությունը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել