Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր քարտի» անդամները նստեցին հետիոտնային անցումներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2015 23:30

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնությունը նոյեմբերի 23-ին  բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ընթացքում փոխանցեց ՀՀ կառավարությանը, Ազգային ժողովին եւ նախագահական նստավայր: Նախաձեռնությունը պահանջում է նվազեցնել էլեկտրաէներգիայի, շաքարավազի, գազի, ալյուրի եւ բենզինի սակագները:

Սակայն այդքանով ակցիան չավարտեց, նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայից իրազեկման երթ սկսեցին: Երթի ընթացքում անցորդներին տեղեկացնում էին, որ նամակներ են հանձնել պետական կառույցներին եւ նոյեմբերի 30-ին նրանց պատասխանն են պահանջելու:

MHM0100804-copy

Ակցիայի ընթացքում նախաձեռնության անդամները նստեցին Մաշտոցի պողոտայի հետիոտնային անցումներից մեկին, ոստիկանները նրանց ձեռքերից եւ ոտքերից բռնած հեռացրեցին անցումից: Երթը շարունակվեց, արդեն Օպերայի բակում նախաձեռնության անդամները սկսեցին վազել Հյուսիսային պողոտայի ուղղությամբ եւ նստեցին հետիոտնային անցումին: Ոստիկանները կրկին հեռացրեցին նրանց:

Իրազեկման երթը շարունակվեց մինչեւ Հանրապետության հրապարակ, որտեղից էլ ակցիան սկսվել էր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30