Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը հին քարտեզներում» խորագրով դասախոսություն և քարտեզների ցուցադրություն Ավստրիայի ազգային գրադարանում

Նոյեմբեր 30,2015 12:19

Նոյեմբերի 26-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը Ավստրիայի ազգային գրադարանում կազմակերպեց լոնդոնաբնակ հայ պատմաբան և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի «Հայաստանը հին քարտեզներում» դասախոսությունը և նույն խորագիրը կրող հին քարտեզների ցուցահանդես:

Դասախոսությունը, որը պատմում էր հնագույն ժամանակներից մինչ օրս աշխարհի քարտեզներում Հայաստանի հիշատակման փաստերի մասին, ունկնդրեցին ավստրիացի պատմաբաններ, քարտեզագետներ, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ Ռուբեն Գալիչյանի գիտական գործունեությանը և վերջին տարիների ընթացքում ունեցած ազգանվեր աշխատանքներին:

Ապա ներածական խոսքով հանդես եկավ Վիեննայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր, քարտեզագետ Պետրա Սվատեկը, ով պատմեց հնագույն և հին քարտեզների հետ տարած աշխատանքում իր ունեցած գիտական փորձի և Հայաստանի հետ ակամայիս ունեցած առնչությունների մասին:

GalichyanԱպա կարճ դասախոսությամբ հանդես եկավ ավստրո-բելգիական գիտական ընկերակցության նախագահ, քարտեզագետների միջազգային ասոցիացիայում Ավստրիայի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆան Միսսինեն, ով ներկայացրեց Ամերիկայի մայր ցամաքն առաջին անգամ նկարագրող և ըստ այդմ դրա «ծննդյան վկայականը համարվող» Լեոնարդո դա Վինչիի պատրաստած գլոբուսի վրա դոկտոր Միսսինեի կողմից հայտնաբերած Հայաստանի հիշատակման հանգամանքը:

Ապա դասախոսությամբ հանդես եկավ դոկտոր Ռուբեն Գալիչյանը, որից հետո պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին:

Միջոցառման վերջում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ ի պատիվ հայ և ավստրիացի գիտնականների:

ԱԳՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30