Լրահոս
Օրվա լրահոսը

Ասմունքի փառատոնն այս անգամ նվիրված էր բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին

Նոյեմբեր 30,2015 15:05

Նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որն անց է կացվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:

Տավուշի մարզպետարանի կայքի տեղեկացմամբ՝ փառատոնն այս անգամ նվիրված էր ճանաչված հայ բանաստեղծներ Վահագն Դավթյանին ու Գևորգ Էմինին: Մրցութային գնահատող հանձնաժողովը ներկայացել էր հետևյալ կազմով` գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյան, ՀՀ ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմադրիչ և դերասան Գուժ Մանուկյան, ԵՊՀ դասախոս, դոցենտ Նելլի Թիրաբյան, վաստակավոր մանկավարժ Աիդա Ղազարյան, ՀՀ վաստակավոր արտիստ, «Կոմիտաս» ոսկե մեդալի շքանշանակիր, ասմունքի վարպետ Սարգիս Նաջարյան, դերասանուհի Անի Քոչարյան, Վահագն Դավթյանի դուստրեր Անահիտ և Հասմիկ Դավթյաններ, Այգեհովիտի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Չոբանյան և փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյան:

Asmunqi paratoni jyuriԲացման խոսքով հանդես եկավ և փառատոնի մասնակիցներին ողջունեց Մարիետա Մակարյանը: Փառատոնի մասնակիցներին ողջունեց նաև նախորդ փառատոնի մարզային փուլում հաղթած` Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Մուսայելյանը:

Ինչպես միշտ, այս անգամ էլ մրցույթը ծավալվեց տարիքային երկու խմբում` 11-14 և 15-17 տարեկանների: Մարզային փուլին մասնակցեցին տարածաշրջանային փուլը հաղթահարած ընդհանուր թվով 42 ասմունքողներ:

Asmunqi paratonՊրոֆեսիոնալ ժյուրիի գնահատմամբ նրանցից հաղթողներ ճանաչվեցին և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացան 11-14 տարիքային խմբից Արթուր Աբազյանը / 1-ին տեղ, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց/, Անի Մելիքյանը /2-րդ տեղ, Բերդի թիվ 3 հիմնական դպրոց/, Արարատ Եգանյանը /3-րդ տեղ, Կողբի թիվ 2 միջն. դպրոց/, իսկ 15-17 տարիքայի խմբից՝ Ալիկ Առաքելյանը /1-ին տեղ, Իջևանի վարժարան/, Անի Հախվերդյանը /2-րդ տեղ, Բերդավանի միջնակարգ դպրոց/, Նարինե Մակարյանը /3-րդ տեղ, Չինարիի միջնակարգ դպրոց/:

Հաղթողները պարգևատրվեցին Տավուշի մարզպետի պատվոգրերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30