Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշագիր երկու համալսարանների միջև

Դեկտեմբեր 04,2015 17:55

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքվեց կրթության ու գիտահետազոտության ոլորտներում համագործակցության հուշագիր:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի կողմից եռամյա փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո կողմերը ներկայացրեցին այն բոլոր ոլորտները, որտեղ կծավալեն համատեղ գործունեություն:

Լինելով շինարար-ինժեներ՝ Արմեն Տեր-Կյուրեղյանը խոստովանեց, որ հայաստանյան բուհերից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր սրտին ամենամոտն է և վստահություն հայտնեց, որ այս հուշագրով երկու բուհերի համագործակցության շրջանակն ավելի կմեծանա. «Մենք ուրախ ենք, որ ստորագրեինք փոխհամաձայնության հուշագիր: Չնայած, մեր համալսարանը չունի ճարտարապետության կամ շինարարության ոլորտի մասնագետներ, սակայն ես համագործակցության բազմակողմանի հնարավորություններ եմ տեսնում: Լինելով ինքս շինարար-ինժեներ պատրաստ եմ իմ հնարավոր ներդրումը ունենալ այս համաձայնագրի շրջանակներում»,- նշեց ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: Բանավոր զրույցի, հարց ու պատասխանի հարթության վրա ձեռք բերված պայմանավորվածությունները տեղափոխվեցին այլ հարթություն և վավերացվեցին կարմիր կնիքով. հաստատուն փոխգործակցության սկիզբը դրված է:

Հուշագրի դրույթների շրջանակում՝ երկկողմանի շահերից ելնելով, երկու բարձրագույն ուսումնական հաստատությունները համատեղ կիրականացնեն գիտաժողովներ, սեմինարներ, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետազոտական աշխատանքներ, կմշակեն ուսումնական ու կրթական նոր ծրագրեր, ինչպես նաև, միջոցների առկայության դեպքում, ՃՇՀԱՀ-ի դասախոսների, ուսանողների և վարչակազմի անդամների համար Ամերիկյան համալսարանի կողմից կկազմակերպվեն անգլերենի խորացված դասընթացներ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031