Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին. «Ուզում եմ, որ լավ նշեն անունը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 00:36

Այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հանրահավաքի ժամանակ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտելով հանրաքվեի ընթացքում տեղի ունեցող կեղծիքներն ու խախտումները, հայտարարեց, որ «Նոր Հայաստանը» պահանջում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հրաժարականը:

Raffi Hovhannisyan Armen Martirosyan Zhirayr Sefilyan IMG_6825 Valeri Osipyan

Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է պատրաստվում անել «Նոր Հայաստանը», եթե իրենց պահանջները իշխանությունը չկատարի: Րաֆֆի  Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Արդեն ամեն ինչ ասված է, դա անցյալին է պատկանում, նոր Հայաստանը գալու է: Որոշումն իրենն է՝ դասագրքերում իր անունն ինչպես են նշելու: Ուզում եմ, որ լավ նշեն»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,   «Նոր Հայաստանը» երթով Ազատության հրապարակից շարժվեց դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, որտեղ ոստիկանները պատ էին կազմել:  Երթը հետո շարժվեց կրկին Ազատության հրապարակ, մասնակիցները սպասում են ԿԸՀ-ի՝ հանրաքվեի արդյունքների ամփոփմանը, որից հետո «Նոր Հայաստանը»  կորոշի հետագա քայլերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031