Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ չի ճանաչում Վրաստանի կառավարության իշխանությունը երկրի տարածքի 20%-ի հանդեպ, ապա Կալասը նույն մոտեցումն է ցուցաբերում մեր տարածքի 100 %-ի պարագայում»

Հուլիս 14,2026 14:35 Share

«Ազատություն». «Եթե Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Վրաստանի կառավարության իշխանությունը երկրի տարածքի 20 տոկոսի հանդեպ, ապա Կայա Կալասը նույն մոտեցումն է ցուցաբերում մեր տարածքի 100 տոկոսի պարագայում»,- երկուշաբթի երեկոյան հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցչի վերջին հայտարարությունները։

Նախօրեին Բրյուսելում կայացած ԵՄ հավաքի մեկնարկին Կալասը հայտարարել էր. – «Վրաստանի կառավարության հետ մենք գործնականում որևէ կապ այլևս չունենք։ Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել