Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան և Ադրբեջանի քաղբանտարկյալները «խաղաղության բանտարկյալներ» են․ Հովհաննես Իշխանյան

Հուլիս 14,2026 15:03 Share

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին ասուլիսին իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը եկել էր Ադրբեջանում ազատազրկման ենթարկված «Աբզաս մեդիայի» աշխատակիցների, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի, 2009 և 2020 թվականին ադրբեջանական բանտում սպանված թալիշների առաջնորդների լուսանկարներով։ Հիշատակված լրատվամիջոցների լրագրողները, տարբեր ադմինիստրատիվ աշխատակիցներ, 7.5-15 տարի ազատազրկման են ենթարկվել մեր հարևան երկրում։ Նրանցից շատերն իրենց գործունեության ընթացքում հանդես են եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների հաշտեցման տեսանկյունից։

Հովհաննես Իշխանյանը նկատեց՝ Ադրբեջանն աննախադեպ է քաղբանտարկյալների թվով․ այդ երկրում 375 քաղբանտարկյալ կա՝ լրագրողներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, վերլուծաբաններ։

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ 2026-ի մայիսի 2-3-ը ԵՄ արտաքին հարցերի հանձնակատար Կայա Կալասը Ադրբեջանում էր, ապա՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թեև եվրոպացի այս երկու չինովնիկ կանայք Ադրբեջան իրենց այցի ընթացքում հստակ հանձնարարականով էին, բայց այդպես էլ հանձնարարությունը չեն կատարել և չեն խոսել քաղբանտարկյալների մասին։ Բանախոսը հավելեց՝ նրանք չեն խոսում նաև Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին՝ այդպիսով աղճատելով Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին պատկերացումները։

Հովհաննես Իշխանյանի դիտարկմամբ՝ այս երկու պաշտոնյաներն էլ ողջունել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը՝ եզրակացնելով, փաստորեն, աշխարհաքաղաքական այս գործընթացին ստորադասվում են մարդու իրավունքները՝ ալիևյան և նիկոլյան ռեժիմների ձեռամբ և եվրոպացի չինովնիկների խրախուսմամբ։

Հովհաննես Իշխանյանի բնութագրմամբ՝ Հայաստանյան և Ադրբեջանի քաղբանտարկյալները «խաղաղության բանտարկյալներ» են։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031