Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականության հարց են լուծում, կապիկներ… մարդն այսքան բան է ստեղծել, որ գան, տան գետնին՝ տանե՞ն. «Մուլտի Տաբակի» աշխատակից

Հուլիս 14,2026 14:47 Share

«Բառի բուն իմաստով պահանջում ենք, որ մեր աշխատավայրը բացվի, մարդավարի աշխատենք: Ողորմություն չենք խնդրում, պաշտոն չենք ուզում, մեր թող գործարանը բացվի: Այս ամբողջ ժողովուրդն այստեղից է սնվում: Ի՞նչ է նշանակում՝ քաղաքականություն են վարում, գործարան են փակում, մարդկանց թողնում սոված, ծարավ, պատերի տակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց անազատության մեջ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ» ընկերության աշխատակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ քաղաքականության հետևանքով չպետք է տուժի աշխատավոր ժողովուրդը։

«Պարոն Ծառուկյանը ստեղծել է, սարքել է ու շարունակելու է ստեղծել, սարքել: Մենք իր կողքին ենք: Մարդիկ մի հատ հավաբուն չեն կարողանում սարքել, իսկ պարոն Ծառուկյանն այսքան բան է սարքել: Այս ամենը կապ չունի մեր, ժողովրդի հետ, ժողովուրդը չպետք է տուժի: Ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե մեր գործարանն աշխատի, դա պահանջ է… Մարդն այսքան բան է ստեղծել, որ գան, տան գետնին տանե՞ն, դա վայել բա՞ն էր: Քաղաքականության հարց են լուծում, կապիկներ: Չի կարելի»:

Մեկ այլ աշխատակից ասաց, որ գործարանն ունի մոտ 150 աշխատակից, որոնք այսօր հարկադիր պարապուրդի մեջ են.

«Շատ տհաճ բան է, որ քաղաքականության պատճառով մի մարդու են ձերբակալում, որ ամենավերջին հանցագործին այդպես չէին ձերբակալի: Դա շատ տհաճ երևույթ է, պետք է առաջինն իրենք ամաչեն, որ նման մարդուն նման ձևով ձերբակալում են: Եթե պարոն Ծառուկյանը հանցագործ է եղել, իրենք ութ տարի ինչո՞վ են զբաղված եղել, թող բռնեին, դատեին, չէին թողնի, որ հանցագործը դրսում մնար: Հենց քաղաքականությունը եկավ, ընտրությունը եկավ, պարոն Ծառուկյանը ընդդիմախոս եղավ, միանգամից հանցագործ դարձավ: Ինքը հանցագործ չէ, քաղաքական հետապնդման է ենթարկվում: Պարոն Ծառուկյանին դատապարտելով՝ դատապարտում են 10.000 աշխատող քաղաքացու»:

Այս աշխատակցի խոսքով՝ շատ հետաքրքիր է, թե կառավարությունն այս տարի ինչ է զեկուցելու քաղաքացիներին. ըստ նրա՝ սովորաբար հպարտանում էին նոր աշխատատեղերով, իսկ այս անգամ ասելո՞ւ են, թե քանի աշխատատեղ փակեցին.

«Ամոթ չի՞: Պահանջում ենք՝ թույլ տան աշխատենք, անհապաղ ազատ արձակեն պարոն Ծառուկյանին, որ գա ժողովրդին տեր կանգնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031