Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը «Հայոց պատմության» դասագրքերում լավ ձեւով նշվի, բայց հիմա արդեն…» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 18:12

Այսօր վաղ առավոտյան Գյումրիում էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ամեն տարի դեկտեմբերի 7-ը սկսում է աղետի գոտի այցելելով ու իր հարգանքի տուրքը մատուցելով երկրաշարժի զոհերին:

IMG_1442

«Ժառանգության» առաջնորդը, թեեւ անհարմար էր զգում այսօր խոսել հանրաքվեի արդյունքներից, քանի որ, ըստ նրա, այսօր ավելի կարեւոր գործով էր Գյումրիում, այդուհանդերձ մի քանի բառով հնչեցրեց իր գնահատականը: «Ես հավատում եմ մեր հայրենիքի ապագային ու այդ հավատքը բերում է նրան, որ պիտի կարողանանք մենք մեզ հայելու մեջ նայել: Դուք գիտեք՝ ես ունեմ փափուկ լեզու, դիմացինին, անգամ հակառակորդի մոտ ուզում եմ լավ հատկանիշը տեսնել, ուզում եմ անգամ, որ Սերժ Սարգսյանը «Հայոց պատմության» դասագրքերում լավ ձեւով նշվի, բայց հիմա արդեն… Երեկ կատարվեց աննախադեպ պետական հանցագործություն, ահաբեկչություն է հայ ժողովրդի դեմ, եւ պետական հեղաշրջման փորձ:

Դա ես իմ մաշկի վրա զգացի 2.5 տարի առաջ, երբ մարդը եկավ Գյումրի, սպառնաց, որ պիտի խփե ինչ-որ մի բան, եւ գյումրեցին իր պատասխանը տվեց. խփելով չէ, արհամարհելով չէ, փող ունենալով, զենք ունենալով չէ, եթե մենք պետք է դառնանք հայաստանյան գործոն, լիդեր տարածաշրջանում եւ աշխարհում՝ մշակութային, գիտական, տեխնոլոգիական, անվտանգության հարցերում, մենք մեր տունը պետք է կարգի հրավիրենք: Իսկ երեկ ուղղակի ախտանիշ էր, դիագնոզ էր, թե ուր ենք հասել մեր երկրում, երբ ունենք հրաշալի հայրենիք, հրաշալի ժողովուրդ եւ մեր ժողովրդի 10 հազար քաղաքացիների բերում են մեղսակցության, հպարտության աղբյուր հանդիսացող զինվորներին, ուսուցիչներին, տնօրեններին, նրանց, որոնք դաստիարակում են մեր երեխաներին…»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ եւս կրկնեց, որ ուզում է Սերժ Սարգսյանը լավ հիշվի, քանի որ նա արցախյան ազատամարտում ազնիվ ծառայություն է մատուցել, բայց այս վերջին տարիներին՝ հատկապես նախագահական ու երեկվա ընտրության փորձը ակնհայտ է շարքային քաղաքացուն:

Նա ասաց, որ նրանք, որոնք պետական հանցագործություն են կատարել, ժողովրդի ձայնը գողացել են՝ Սերժ Սարգսյանը, «Այո» շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Հանրապետական մարզպետները, գյուղապետերը, պետք է հրաժարական տան: «Ժառանգության» առաջնորդը շեշտեց, որ նրանց մեջ էլ կան նորմալ մարդիկ, ինքը չի ընդհանրացնում: Հետաքրքիրն այն է, որ մարզպետների անունները նշելիս, տվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մականունը, սակայն ասաց, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մասին տակավին ոչ մի բան չի կարող ասել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031