Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ թուրք երաժիշտները համերգով հանդես կգան Երեւանում եւ Ստամբուլում

Դեկտեմբեր 12,2015 13:43

Մի շարք հայ եւ թուրք երաժիշտներ դեկտեմբերի 14-ին՝ Երեւանում, իսկ դեկտեմբերի 22-ին՝ Ստամբուլում, հանդես կգան «Ներդաշնակության մեղեդի» խորագրով բացառիկ համերգով, որը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: «Միջմշակութային նախաձեռնության շրջանակում մեկ բեմում կնվագեն «Բյութիֆայդ Փրոջեքթ» ռոք-խումբը եւ ժողովրդական նվագարանների թուրք կատարողներ: Նրանք կմիանա ստամբուլայհայ երգչուհի Սիբիլը»,-Aravot.am-ին հայտնեց ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ժակլին Դինեյը: «Կարծում ենք՝ կարեւոր է այսպիսի նախաձեռնությանն աջակցելը: Հայ եւ թուրք երաժիշտները ստեղծել են ինքնատիպ երգ, որը նվիրված է խաղաղությանը եւ նշանավորում է նրանց մշակութային գործակցությունը: Նրանք իրապես մշակութային դեսպաններ են, քանի որ նպաստում են կապերի ստեղծմանը եւ ամրապնդմանը: Սա մեկն է այն նախաձեռնություններից, որը դեսպանատունն իրականացնում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ հարաբերություններ ստեղծելու նպատակով»,-ասաց Ժակլին Դինեյը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ դեսպանատունը նախկինում էլ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ նաեւ համատեղ թատերական եւ ձեռներեցության ծրագրեր է իրականացրել:

Հավելենք, որ առաջիկա համերգի ընթացքում հնչելու է հայ եւ թուրք երաժիշտների համատեղ մի երգ, ինչից հետո կնկարահանվի տեսահոլովակ:

Երաժիշտների մասին մանրամասն՝ քիչ ուշ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031