Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից 3 վիրավոր տեղափոխվել  է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն

Դեկտեմբեր 12,2015 14:43

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13. 40-ի սահմաններում Այրում-Բագրատաշեն միջպետական ճանապարհին, Նոյեմբերյանի ոռոգման համակարգի հիմնարկության շենքի  մոտ գտնվող  խաչմերուկից դեպի Վրաստանի սահման 2 մ հեռավորությամբ տեղի է  ունեցել  ավտովթար,  բախվել  են «Օպել» եւ « Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:  Դրանք պատկանում  են Կողբի եւ Բագրատաշենի բնակիչների: Ավտոմեքենաների բախումից հրդեհ է բռնկվել, որը մարվել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից  տեղեկացանք, որ վթարից 3 վիրավոր  տեղափոխվել է  այդ  ԲԿ: Վթարի  վայրում աշխատում են  պետավտոտեսուչներ՝ ՊԱՏ  2-րդ սպայական գումարտակի  5-րդ վաշտի  2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ , քննիչներ, հրշեջ-փրկարարներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031