Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կռիվը չի ավարտվել. շարունակվում է այլ ճակատներում. Հ. Նաղդալյան

Դեկտեմբեր 18,2015 16:35

Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ լարվածություն և սրում է նկատվում Ադրբեջանի կողմից: Այս անգամ այդ լարվածությունը ոչ միայն սահմաններում , այլև դիվանագիտական ճակատում է՝ Ադրբեջանը իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ին Ուորլիքի և ԼՂՀ արտգործնախարարի հանդիպման առնչությամբ նոտա հղելով:

Մինչև ուր կհասնի Ադրբեջանի հիստերիան, զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Ադրբեջանը ձև է անում, թե չի հիշում՝ ինչպես , ինչ պայմաններում և ում հետ է ստորագրվել 1994թ-ի զինադադարը: Վերջին տարիներին նավթադոլարներից տաքացած գլուխները իրենց երկիրը տանում են անվերջ սպառազինվելու և հոխորտալու ճանապարհով, բայց հիշեցնեմ արևելյան ասույթը՝ « ինչքան էլ հալվա կանչես, բերանդ չի քաղցրանա » : Ինչքան էլ հաշիվներ ու նոտաներ ներկայացնես ԱՄՆ-ին, կամ մեկ ուրիշին/ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի Մեծ Բրիտանիա կատարած այցից և ընդունելությունից նույնպես դժգոհություններ էին հայտնում/, այնուամենայնիվ , աշխարհն էլ է հիշում , մենք էլ , դե իսկ իրենք էլ ուզենան էլ չեն կարողանա մոռանալ, որ զինադադարի համաձայնությունը ստորագրված է 3 կողմի միջև և այդտեղ գլխավորը հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունն է եղել , որ զինադադարի մասին խնդրում, աղաչում էին, որ ԼՂ հակամարտությունը ներկայումս միակն է , որի ընթացքում խաղաղարար ուժեր չեն կիրառվում և խաղաղությունը պարտադրված է զուտ հայոց բանակի մարտունակության շնորհիվ, որ Մինսկի խումբը աշխատաոճը և միակ ռեալ հիմքը խաղաղ բանակցային գործընթացում՝ բոլոր կողմերի մասնակցությամբ բանակցություններն են և վստահության մթնոլորտի ստեղծումը:

Հիմա երկար ժամանակ է արդեն ՝ սկսած այն պահից, երբ հասկացան, որ բանակցային ընթացքը իրենց օգտին չէ, որ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքները տանում են հակամարտությունը ոչ իրենց ,,սրտի ուզածով,, լուծելու, որ իրենք անկյուն են քշվել և մենակ են մնացել այս բանակցային գործընթացում, իրենց մնացել է բացարձակ դեստրուկցիան: Դեստրուկցիան արտահայտվում է զինադադարի ռեժիմի անընդհատ խախտումներով, որը նոր զոհեր է բերում, նաև խաղաղ բնակչության շրջանում, հատկապես յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ և հետո: Դեստրուկցիան արտահայտվում է նաև ՄԽ աշխատանքի տորպեդահարումը միջազգային կառույցներում ,,նոր և նորովի,, քննարկումների նախաձեռնումով: Այսօր , կարծում եմ, այդ դեստրուկտիվ պահվածքի համար նոր հույսեր են առաջացել ՝ հիմնվելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների վրա՝ Ադրբեջանը հերթական ,,ոգևորությունն ,, է ապրում: Այդ պատրանքների գլխին սառը ջուր լցնելու ձևերը հայտնի են .

1.  փա՛ռք ու պատիվ հայոց բանակին՝ յուրաքանչյուրը՝ և՛ զինվորը և՛ հրամանատարը, և՛ նախարարը , հերոս են .

2. զուգահեռ վարվող դիվանագիտական պատերազմում, վստահաբար, մեր օգտին է ՄԽ վերջին գոնե 5 տարվա ընթացքում ընդունած 5 բարձրաստիճան հայտարարությունները, իսկ 2015-ին ընդունած 2 հայտարարություններն արդեն բացարձակ և անթաքույց հարված են Ադրբեջանի քաղաքականությանը.

3.  աշխարհը /բոլոր խնդիրներով հանդերձ/ էականորեն տարբերում է ժողովրդավարության ճանապարհով ընթացող ղեկավարին՝ ավտորիտար , ,,խանական,, երկրի դիկտատորից:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, հայ հասարակություն, մեր սահմանները քաջաբար պաշտպանող հերոս տղաների հարազատներ, մեր մտավորականներ, բոլորս ազգովի պետք է գիտակցենք՝ մեր կռիվը, այն, որ ամեն ժողովուրդ գոնե 1 անգամ իր կյանքում պետք է տա, դեռ չի ավարտվել, շարունակվում է նաև այլ ձևերով և այլ ճակատներում, և նույն մարտունակությամբ և մարտունակ ոգով պետք է հաղթենք՝ քայլ առ քայլ առաջ գնալով: Պետք է դիմանանք:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում երեկ գիշեր թշնամու հերթական դիվերսիայի արդյունքում արիաբար զոհված մեր տղաների՝ Աղասի Գրիգորյանի, Ռուբեն Ալեքսանյանի և Գոռ Օհանյանի հարազատներին: Վստահ եմ, թշնամու որևէ սադրանք անպատիժ չի մնալու:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031