Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն այցելեց Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբեր 22,2015 18:30

Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին:

Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Համաշխարհային  բանկի հետ համագործակցությունն ու դրանով պայմանավորված հեռանկարները Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման, զբոսաշրջության աշխուժացման, նախարարության ծրագրերին ցուցաբերվող աջակցությանը: Նախարարը, մասնավորապես, նշեց. «Սփյուռքի 7 միլիոն հայությունը տնտեսական, գիտական հզորություն է, բիզնես հնարավորություններ: Մեր գլխավոր գործը  համարում ենք տարբեր մասնագիտությունների գծով ցանցերի ստեղծումը: Բայց աշխատանքները դժվարանում են ռեսուրսների պակասի պատճառով: Ստեղծել ենք շտեմարան ծրագիրը և փորձում ենք հավաքել սփյուռքի ներուժի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ ցանցային մասնագիտացված ինստիտուտ ստեղծելու համար»:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ երկխոսության համար:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսման, տնտեսական, մշակութային կապերի ընդլայնման հնարավորություններին: Խոսվեց Հայաստանում սիրիահայերի ինտեգրման դժվարությունների, նրանց բնակարանային և աշխատանքի տեղավորման խնդիրների մասին: Քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031