Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը դարձյալ դիտողություններ արեց ծույլ գյուղապետերին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 24,2015 22:22

Այսօր Գյումրու «Օյունջյան» վարժարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը, որի առաջին զեկուցողը Շիրակի մարզպետարանի ֆինանսական ու տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանն էր: Նա նշեց, որ դեկտեմբերի 23-ի դրությամբ Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել է 90,8 տոկոսով, որը 5,4 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից, 97 միլիոն դրամի չափով պակաս է հավաքագրվել: Ամենաբաձր ցուցանիշը արձանագրվել է Արթիկի տարածաշրջանում՝ 92,2 տոկոս, ամենացածրը՝ Ամասիայում՝ 73,6 տոկոս: Մարզի քաղաքային համայնքները Գյումրին, Արթիկը, Մարալիկը հավաքագրել են 100 տոկոսով:

IMG_1731

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ սկսեց դիտողություններ անել այն համայնքապետերին, որոնց ցուցանիշները ցածր են, հորդորեց քանի ժամանակ կա, շտկել վիճակը: Շիրակի մարզպետն ասաց. «Անցած տարի ավելի լավ էին ցուցանիշները, քան հիմա, այն մարդիկ, որոնք ամեն տեղ կաղում են, կաղում են նաեւ էստեղ: Ցուցակները, որ նայում եմ 100 տոկոսից բարձր ցուցանիշ ունեցողները գալիս են՝ մի 20-30 համայնք անցնում ես, սկսում է իջնել, իջնում, իջնում, հասնում է  մինչեւ 26 տոկոս, 30 տոկոս, խայտառակություն է»: Մարզպետն ասաց, որ Գյումրիում վիճակը լավ է ու հույս կա Շիրակի մարզի ընդհանուր ցուցանիշը բարձրանա Գյումրիի հաշվին:

Շիրակի մարզպետը գոհ է նաեւ Արթիկից, զարմանում է, որ մյուսների նախանձը չի առաջացնում: Անի տարածաշրջանի մասին էլ մարզպետը չի ուզում խոսել: «Անիի մասին չեմ խոսում, բան չեմ ասում, չեմ էլ ուզում ասեմ, իրենք հասկանում են, միանգամից գլխի են ընկնում: Մի խոսք կա չէ՞, ասում են մեկը, որ ճահիճն է ընկնում, ազատում ես, ձեռքիցդ բռնում, քաշում, քեզ էլ է գցում մեջը»,- ասաց մարզպետը՝ ճահիճ ընկնողներին խորհուրդ տալով հեռու փախչել իրենցից, չմտածել, որ մյուսներին էլ կարելի է գցել ճահիճը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031