Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հակոբյանը Դոհայում մի փոքր բարելավեց դիրքը

Դեկտեմբեր 27,2015 11:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Դոհայում ընթացող մասնակիցների բացառիկ ուժեղ կազմ ունեցող շախմատի «Qatar Masters Open 2015» մրցաշարի վեցերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը սեւերով հաղթելով հնդիկ ճանաչված շախմատիստ Հարիկա Դրոնավալիին՝ 4,0 միավորով բարձրացավ 21-րդ հորիզոնական: Վլադիմիրը մեկ միավոր է զիջում միանձնյա առաջատար, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Այսօր հայ շախմատիստը սպիտակներով խաղում է ռուս գրոսմայստեր Պավել Տրեգուբովի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Katerina Savina-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: