Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում

Հունվար 07,2016 12:35

Հունվարի 7-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ Հր. Քոչարի փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում, իսկ վարորդն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արաբկիր 25-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 37 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Շ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

 

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031