Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն արգելափակված են Լարսում. «Ա1+»

Հունվար 26,2016 13:19

Առատ տեղումների պատճառով Լարսի ճանապարհը փակ է: «Ա1+»-ին ահազանգած քաղաքացիները, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից չեն կարողանում Հայաստան վերադառնալ, նշեցին, թե իրենց ասել են, որ ճանապարհը հինգ օր շարունակ փակ է մնալու։ Քաղաքացիներն ստիպված են լինելու մնալ ճանապարհին, որովհետև հետ գնալ էլ չեն կարող։ Ըստ ականատեսների մոտ 300 մեքենա այս պահին կանգնած է ձյան մեջ։

Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք ՀՀ ՏԿԱԻՆ, որտեղից մեզ ասացին, որ, համաձայն ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության, այս պահի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար եւ դժվար է ասել, թե երբ կբացվի:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031