Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղում դանակահարված 87-ամյա տղամարդը հիվանդանոցից դուրս է գրվել

Հունվար 26,2016 18:40

Հայտնել ենք, որ հունվարի լույս 24-ի գիշերը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ  Ներքին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարել են 1957թ. ծնված  Ռազմիկ Իսրայելյանին: Ըստ ոստիկանության հաղորդագրության` դիմակավորված 2 անձինք մտել են Ռ. Իսրայելյանի հորը՝   1929թ, ծնված  Կարլեն Իսրայելյանին պատկանող տնակ, գումար պահանջել: Երբ նրանք  հրաժարվել են գումար տալ, դանակահարելով սպանել են  Ռ. Իսրայելյանին,վիրավորել՝ Կարլեն  Իսրայելյանին: Վերջինս ուղեղի ցնցումով եւ վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ Կարլեն  Իսրայելյանը արդեն  դուրս է գրվել հիվանդանոցից եւ գտնվում է տանը: Գյուղապետն ասաց, որ  Ռազմիկ  Իսրայելյանն անասնապահ էր,մեկ տասնյակից ավելի խոշոր  եղջերավոր  անասուն  ուներ: Գյուղապետը նրան բնութագրեց որպես դրական անձնավորության:

Իրավապահներից տեղեկացանք, որ հայր եւ որդի Իսրայելյանները  ապրել են  շատ համեստ  պայմաններում:  Հանցագործության կապակցությամբ քննարկվում են մի քանի  վարկածներ: Քրեական գործ է  հարուցվել սպանության, սպանության փորձի,  ավազակային հարձակման  եւ այլ հոդվածներով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031