Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Պետք չէ զարմանալի համարել, որ մենք ցանկացած իշխանության հետ պատրաստ լինենք գործակցել»

Հունվար 27,2016 14:50

ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հունվարի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով հարցին, թե ողջունո՞ւմ է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու որոշումը, ասաց, որ ինքը որոշողներից մեկն է:

«Եթե Դաշնակցությանը մինչեւ հիմա չեք ճանաչում, հիմա ասեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ որ մեր ընկերները բանտում էին, երբ որ կուսակցությունը արգելված էր, մենք պատրաստ ենք եղել գործակցել այնպիսի հարցերի մասին, որոնք Հայաստանի շահերից են բխում: Դրա համար էլ պետք չէ զարմանալի համարել, որ մենք ցանկացած իշխանության հետ պատրաստ լինենք գործակցել, եթե այդ իշխանության քաղաքականությունը եւ մեր քաղաքականությունը առնվազն հիմնական խնդիրներում նույնն են»,- ասաց նա:

Հարցին, թե սփյուռքի դաշնակցական կառույցները ողջունո՞ւմ են այդ որոշումը, նա պատասխանեց. «Պարզ է, սա ընդհանուր ժողովի որոշում է: Տեսեք՝ որոշ կուսակցությունների համար կարող են որոշ կուսակցություններ անցանկալի լինել: Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի պես մարդուն, երբ որ ընդունեցինք մեր կենտրոնում, արդեն զարմանալ պետք չէ: Այսինքն՝ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, եթե գան հայացքների միության»:

Կիրո Մանոյանը ասաց, որ Դաշնակցությունը դեռ պաշտոնների չի ձգտում, եւ հնարավոր է համարում, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կոալիցիայի ձեւաչափով չլինի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031